Ազգային ժողովում այսօր քննարկման է դրվել ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:

 

«Սայլերը դնենք եզներից առա՞ջ, դրա համա՞ր եք մերժում: Հանձնաժողովը կոչված է' հարցերը միասին ուսումնասիրելու համար: Ինչի՞ եք թաքնվում»,-դիմելով Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ասաց Ռուստամյանը: Վերջինիս խոսքով' Այվազյանն անհիմն է դեմ այս հանձնաժողովի ստեղծմանը:

 

Քիչ անց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Յան տվեք, մեր խմբակցությանը քաղաքական շահարկումը չի վերաբերում: Մոռացեք, մենք քաղաքական շահարկում անող չենք: Մենք ուզում ենք անել մի բան, որը կօգնի գործին' ինչ անել, որ գործարանն աշխատի: Ուրիշ նպատակ մենք չունենք»:

 

Իսկ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը հակադարձեց Վարդանյանին. «Դուք յան տվեք. Խոսելուց էլ մեկ-մեկ շունչ առեք»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ: