Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել երկրի բոլոր նահանգների ղեկավարներին և եկեղեցու ներկայացուցիչներին՝ մասնակցել «Հանուն խաղաղության համազգային խորհրդաժողովին», որը նախատեսվում է անցկացնել փետրվարի 26-ին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Մենք պետք է հրաժարվենք բռնությունից' որպես քաղաքականության միջոցից»,-ասել է Մադուրոն՝ փակելով համերկրային խորհրդի՝ նախօրյակին կայացած նիստը նահանգապետների մասնակցությամբ: Նրանց հրավիրելով խորհրդաժողովին՝ Մադուրոն նշել է, որ հանդիպման նպատակը պետք է դառնա «երկխոսության որոնումը, որը կոչված է ապահովելու խաղաղությունը, գոյակցությունը և հանդուրժողությունը»: «Ես հրավիրում եմ մասնակցել նաև եկեղեցուն»,-հավելել է նա:

 

Ավելի վաղ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը, որը հրաժարվել է համերկրային խորհրդի նիստին մասնակցելուց, հայտարարել է, որ Վենեսուելայում ճգնաժամային իրադրության լուծման հարցում միջնորդ կարող է դառնալ հենց կաթոլիկ եկեղեցին:

 

Մադուրոյի քաղաքականության դեմ բողոքի ցույցերն ու ակցիաները Վենեսուելայում սկսվել են փետրվարի սկզբին: Ընդամենը, ըստ վերջին տվյալների, բողոքի ակցիաների և անկարգությունների ընթացքում զոհվել է 14 մարդ, տուժել են ևս գրեթե 150 քաղաքացի: