Սիրիայի Ղամիշլի քաղաք է հասել մարդասիրական օգնությունների օդանավը, որը փոխադրել է 38 տոննա բեռ: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, օգնությունը տրամադրվել է Սննդի ապահովման միջազգային ծրագրի շրջանակներում: Այն տրամադրվել է Սիրիայի Կարմիր մահիկի և Սոցիալական հարցերով նախարարության հետ համագործակցության արդյունքում: Մարդասիրական օգնության փաթեթները կբաժանվեն սիրիական ճգնաժամից տուժած Հասաքեի բնակիչներին:

 

Փետրվարի սկզբից մինչև այժմ Ղամիշլի քաղաքի օդանավակայան են հասել մարդասիրական օգնության 18 ինքնաթիռներ: Ստացված տեղեկությունների համաձայն, մարդասիրական օգնություն տրամադրում կշարունակվի մինչև փետրվարի 27-ը:

 

Ավելի վաղ Ռուսաստանը փետրվարի 24-ին կրկին մարդասիրական օգնություն էր տրամադրել Սիրիային: Օգնության փաթեթների մեջ ընդգրկվել են տարբեր իրեր և մթերքներ, որոնք կտրամադրվեն Դամասկոսի բնակիչներին: