Վաշինգտոնում Հելսինկյան հանձնաժողովի առաջ ունեցած ելույթում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդիե Բուրկհալտերը ԱՄՆ-ին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

 

Ինչպես հաղորդում է ԱՄՆ սենատի պաշտոնական կայքը, Բուրկհալտերն ասել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին հանդիպումներից մեկը եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տարվա սկզբին հանդիպումը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Եվրոպայում ամենավտանգավորներից է», -նշել է նա:

 

Բուրկհալտերը հատուկ նշել է հակամարտության լուծման մեջ միջազգային հանրակցության դերը: «Ես կցանկանայի նաեւ ընդգծել, որ ե’ւ Ղարաբաղում, ե’ւ Վրաստանում ԱՄՆ-ի մասնակցությունն ամենաբարձր մակարդակով օգտակար կլիներ: Միջազգային դերակատարների լիակատար ներգրավվածությամբ կարող են կարգավորվել ձգձգվող հակամարտությունները: Ղարաբաղյան հակամարտության փակուղուց ելք կարելի է գտնել միայն առանցքային խաղացողների կողմից, այնպիսին, ինչպես ԱՄՆ-ն է, մեծ ներգրավվածություն եւ ուշադրություն ապահովելով», -հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը:

 

Գործող նախագահը տեղեկացրել է, որ ծրագրում է այցելել Հարվային Կովկաս: