Փետրվարի 26-ին' ժամը 16.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի փողոցի 2-րդ փակուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է Վ. Ս.-ի (մոտ 65 տ) դին: