Քուչակ գյուղի բնակիչ՝ 1967թ. ծնված Ա. Մ.-ն փետրվարի 26-ին' ժամը 21.30-ին, թունավորման նախանշաններով տեղափոխվել է Ապարան քաղաքի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ՀԲԿ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: