Հիվանդանոցից ոստիկանությունում փետրվարի 26-ին' ժամը 11.25-ին, հաղորդում է ստացվել, որ «10-րդ կողի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 55-ամյա մի կին և հայտնել, որ Թումանյան փողոցում վայր է ընկել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը' ժամը 10.30-ին, Երևանի Կողբացու և Թումանյան փո ղոցների խաչմերուկում կնոջը վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Կատարվում է քննություն: