Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 26 շենքի բակի աղբամանում փետրվարի 27-ին' ժամը 12.10-ին, նկատվել է օձ: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և ՃԿԿ ՕԽ-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել կենդանաբանական այգի: