Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանում լինելու ընթացքում չի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին այսօր՝ Դոնի Ռոստովում կայացած ասուլիսում, հայտարարեց Յանուկովիչը՝ ի պատասխան ՈՒՆԻԱՆ գործակալության թղթակցի այն հարցին, թե ինքը արդյո՞ք հանդիպել է ՌԴ նախագահին:

 

Նախկին նախագահը նշեց, որ իրենք միայն զրուցել են հեռախոսով, թե երբ Պուտինը հանդիպում կնշանակի, Յանուկովիչը տեղյակ չէ: