Ուկրաինայի նախագահ համարվող Վիկտոր Յանուկովիչը մայիսի 25-ին նշնակված նախագահական ընտրությունները օրինական չի համարում, ուստի, չի մասնակցի դրանց: Այս մասին նա հայտարարել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես կարծում եմ, որ մեր երկրում բոլոր ընտրությունները պետք է անցկացվեն օրենքի և ՈՒկրաինայի սահամանադրությանը համապատասխան» ,- նշել է Յանուկովիչը:

 

«Այժմ մեծ պատասխանատվություն է ընկած նրանց ուսերին, ովքեր երկիրն ուղղորդել են դեպի այս ճգնաժամ և աղետ: Դրանում մեղավոր են նրանք, ովքեր այսօր իշխանության գլուխ են եկել և նրանք, ովքեր ղեկավարում են այս ամենը' տեսանելի, թե անտեսանելի: Արևմուտքի' ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ովքեր հովանավորել են Մայդանը, այսօր պատասխանատվություն են կրում Ուկրաինայի ժողովրդի առաջ»,- հավելել է նա:

 

Կիևի կենտրոնական հրապարակում' Մայդանում, բողոքի զանգվածային ակցիաների ու բախումների հետևանքով նախորդ շաբաթ զոհերի թիվը հասել է 80-ի: Դրան հաջորդել են քաղաքական լուրջ իրադարձություններն այդ երկրում. փետրվարի 21-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի 386 պատգամավորներ պաշտպանել են 2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու մասին օրենքը: Փետրվարի 22-ին Ռադան քվեարկել է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու օգտին: Պատգամավորները 322 կողմ& nbsp;ձայնով ընդունել են որոշում, որը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկելուց ազատել Յուլիա Տիմոշենկոյին: Նույն օրը Ուկրաինայի Գերագույն Ռադան նոր ղեկավար է ընտրել: Խորհրդարանի 333 ներկա պատգամավորներից 288-ի կողմ քվեարկությամբ Ռադայի ղեկավար է ընտրվել ամենախոշոր «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության փոխնախագահ, Յուլիա Տիմոշենկոյի «աջ ձեռքը» համարվող Ալեքսանդր Տուրչինովը, ով էլ ստանձնել է երկրի կառավարում ը: Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր Արսեն Ավակովն էլ նշանակվել է երկրի ներքին գործերի նախարար, որոշմանը կողմ է քվեարկել 275 պատգամավոր: Նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետախուզման մեջ է: Յանուկովիչը դիմել է ՌԴ իշխանություններին՝ «ծայրահեղականների» ոտնձգություններից իրենպաշտպանելու խնդրանքով, որը բավարարվել է: Արդեն երկու օր է, ինչ անհանգիստ է նաեւ Ղրիմի ինքնավար մարզում: Այստեղ միաժամանակյա հանրահավաքներ են անցկացրել ռուսական եւ արեւտմտյան ինտեգրման կողմնակիցները: Փետրվարի 27-ին զինված ցուցարարները գրավել էին Ղրիմի Գերագույն ռադայի եւ Նախագահի կաբինետի շենքը:

 

Փետրվարի 27-ին Յանուկովիչը հայտարարությամբ դիմել Է ուկրաինական ժողովրդին, որում հայտնել Է, թե պաշտպանություն Է խնդրել Ռուսաստանից: «Հարկադրված եմ ՌԴ-ի իշխանություններին խնդրել ինձ համար անվտանգություն ապահովել ծայրահեղականների գործողություններից,- ասել Է նա:- Դժբախտաբար, այն ամենն, ինչ այժմ տեղի Է ունենում Ուկրաինայի Գերագույն ռադայում, օրինական բնույթ չունի: Այն որոշումները, որոնք խորհրդարանի կողմից ընդունվում են «Ռեգիոնների կուսակցության» խմբակցության, այլ խմբակցությունների բացակայությամբ, որոնք երկյուղ են կրում իրենց անվտանգության համար, իսկ ոմանք ենթարկվել են ֆիզիկական բռնության և հարկադրված են եղել լքել Ուկրանիայի տարածքը, անօրինական են»:

 

ՌԴ ուժային կառույցների աղբյուրը հայտնել է, որ Յանուկովիչը կարող անվտանգ ապսատան ստանալ ՌԴ տարածքում: «Նախագահ Յանուկովիչի' իր անձնական անվտանգությունն ապահովելու Ռուսաստանի Դաշնությանն ուղղված խնդրանքի առնչությամբ, հայտնում եմ, որ այն բավարարվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- հայտարարել է աղբյուրը: