Ղրիմի օդանավակայանում ռուսական ինքնաթիռներ են վայրէջք կատարում, իսկ դեպի Սիմֆերոպոլ են շարժվում զրահամեքենաներ: Ուկրաինայի մաքսային ծառայությունը հայտարարել է, որ սահմանի խախտման հետեւանքով ռուսական ռազմական ուղղաթիռները յոթ անգամ ներխուժել են Ուկրաինայի տարածք:

 

«Բացի այդ, «Բելբեկ» օդանավակայանի տարածք են մտել շուրջ 300 հոգի' զինված եւ համազգեստով»,- գրում է կայքը'հավելելով, որ դեպի օդանավակայան ճանապարհը փակ է եւ այն հսկում են զինված մարդիկ: Կայքը' հղում անելով իր աղբյուրներին եւ ականատեսներին, նշում է, որ զինյալներն արգելափակել են պետական այն գերատեսչության շենքը, որն ապահովում է թերակղզում ավիակարգավարական գործողությունների իրականացումը:

 

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, օդանավակայանը շրջափակել են ոչ թե սեւծովյան նավատորմի զինվորականները, այլ ՌԴ Զինված ուժերի հատուկ ջոկատայինները, որոնք Ղրիմի տարածք են մտել Ռուսաստանից: