Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմում տիրող իրավիճակը լուծելու համար Ուկրաինայի իշխանությունները պետք է բանակցություններ սկսեն Ղրիմի ինքնավար հանրապետության իշխանությունների և Ռուսաստանի հետ: Նման կարծիք է հայտնել պատգամավոր և «Ռեգիոնների կուսակցության» ներկայացուցիչ Սերգեյ Տիգիպկոնը:

 

Ւսկ Ղրիմի Գերագույն խորհուրդը ստեղծել է «Բերկուտ» հասարակական կարգի պահպանման հատուկ ջոկատ, որը կենթարկվի միայն տեղի իշխանություններին, հայտնել է Ղրիմի նախարարների խորհրդի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը։

 

«Փետրվարի 27-ին ուշ երեկոյան հանդիպել եմ «Բերկուտի» մարտիկների հետ, և պայմանավորվել ենք Ղրիմում ստեղծել հասարակական կարգի պահպանության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանում, որը կենթարկվի բացառապես հանրապետության իշխանություններին: Այս որոշումն արդեն ընդունվել է»,-հայտնել է Թեմիրգալիևը։

 

Ավելի վաղ «Բերկուտ» հատուկ բաժին էր ստեղծվել Սևաստոպոլում, սակայն, Կիևի նոր կառավարության որոշմամբ' հատուկ ջոկատը լուծարվել է։