Ռուսաստանը կարող է չեղյալ հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք գազի զեղչը: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը: Ինչպես տեղեկացնում է ռուսական rbk.ru կայքը, Կուպրիանովը նշել է, որ գազի համար Ուկրաինայի ժամկետանց պարտքը կազմում է 1,5 միլիարդ դոլար: Նշվ ում է, որ այս պարտքը ոչ միայն նախորդ տարվանն է, այլև ներառում է ընթացիկ առաքումները: Հունվարի վերջին Ուկրաինան արդեն խնդրել էր հետաձգել 2013 թվականի և 2014-ի սկզբի վճարումները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով' այդ պահին գազի պարտքը կազմել էր 2,7 միլիարդ դոլար:

 

«Մենք պայմանավորվել ենք այն մասին, որ այդ պարտքը պետք է վճարվի և այն ընթացքում, որ մենք և կտրամադրենք վարկ, և կնվազեցնենք էներգակիրների գները: Բայց նման բան դեռ չի կատարվում: Ուկրաինական կողմը խնդրում է ևս մեկ անգամ տեղափոխել վճարումները: Եվ ամենավատը դա չէ: Ամենավատն այն է, որ այժմ ուկրաինական կողմը խնդրում է մեզ հետաձգել վճարումները նույնիսկ այս տարվա գազի համար, որը նա ստացել է ցածր սակագներով»,-ընդգծել է ՌԴ նախագահը:

 

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Ռուսաստանը և Ուկրաինան ստորագրեցին գազային պայմանագրի լրացուցիչ համաձայնություն' զեղչ տրամադրելու նպատակով: 2014-ից ռուսական գազի գինն Ուկրաինայի համար նվազել է մինչև 268,5 հազար խորանարդ մետրի համար' նախորդ 400 դոլարի համեմատ: