ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենպետ Լյուդմիլա Սարգսյանը, Ազատության հրապարակում' ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե ուրախ կլիներ այսօր շնորհավորել հավաքվածների գարնանային առաջին օրը, բայց Մարտի մեկից հետո, այն իր իմաստը կորցրել է:

 

«Վեց տարի մեզ համար Մարտի մեկը կորստի, ողբերգության օր է դարձել: Ուզում եմ ողջունել, իմ հպարտությունն արտահայտել, որ այսօր հրապարակն այսքան մարդաշատ է, ինչը նշանակում, է, որ Մարտի մեկի էջը փակված չէ և չի կարող փակվել, որքան էլ իշխանությունը դրան ձգտի»,-նշեց նա:

 

Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ քանի դեռ չեն պատժվել մարտիմեկյան ողբերգությունն իրականացրած հանցագործները, Ազատության հրապարակը լիքն է լինելու և ըմբոստ: