Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադմիր Պուտինը դիմել է Դաշնային Խորհրդին ՌԴ Զինված ուժերն Ուկրաինայի տարածքում օգտագործելու հարցով՝ մինչ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի կարգավորումը: Դիմումի մեջ նշված է, որ Ուկրաինայում ստեղծված արտակարգ իրավիճակը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ու այնտեղ տեղաբաշխված Զինված ուժերի անձնակազմին սպառնացող վտանգը հաշվի առնելով նախագահը ցանկանում է թույլտվություն ստանալ ռազմական միջամտության համար: «Ուկրաինայում առաջացած էքստրաօրիդինար իրավիճակով պայմանավորված' դիմում եմ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդին՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը Ուկրաինայի տարածքում (Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում) օգտագործելու համար՝ մինչ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի նորմալացումը»,- ասված է փաստաթղթում: