Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա սերիական մարդսապան Ջոանա Դենեհին, ով 10 օրվա ընթացքում սպանել է 3 տղամարդ:

 

Կինը, ում սպասվում է 40 տարուց մինչև ցմահ ազատազրկում, դատարանում իրեն պահել է հանդուգն և ծիծաղել է: Նա հայտնել է, որ իր զոհերին սպանել է՝ զվարճանալու համար: Այս մասին հայտնում է «Mirror»-ը:

 

Ջոանան պատմել է, որ ինքը ցանկացել է նմանվել դերասանուհի Ումա Թուրմանին, ով խաղացել է «Սպանել Բիլին» ֆիլմում, ինչպես նաև՝ «Տեմինատոր» ֆիլմի դերասանուհուն:

 

Բացի երեք սպանություններից' կնոջը մեղադրանք է առաջադրվել նաև երկու անցորդների դանակահարության համար: Նա հարձակվել է նրանց վրա նախորդ տարի գարնանը:

 

Կնոջ զոհերից մեկը հենց նրա ամուսինն է եղել՝ 48-ամյա Կևինը, ում հետ ամուսնացել էր սպանելուց ոչ շատ առաջ: Տղամարդը նախորդ ամուսնությունից ունեցել է երկու երեխա:

 

Կնոջ փաստաբանի հայտարարությամբ բոլոր դանակահարված տղամարդիկ եղել են նրա ծանոթները:

 

Որքան էլ տարօրինակ է բրիտանուհին, ով փորձել է նմանակել ֆիլմի ուժեղ հերոսներին, ունեցել է հանցակիցներ:

 

Նախկինում դատապարտված երկու անձինք օգնել են մասնատել տղամարդկանց մարմինները: Կնոջ մեղսակիցներից ևս մեկը դեռևս սպասում է դատավարության:

 

Լրագրողները մարդասպան կնոջը կոչում են հոգեկան հիվանդ, սակայն այդ հարցի վերաբերյալ բժշկական հանձնաժողովի որոշումը դեռևս չի հրապարակվել:

 

«Փաստինֆո»