Փետրվարի 18-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 44 հասցեում գտնվող մթերային խանութից 500.000 դրամի «Արարատ» ապրանքանիշի կոնյակներ և ծխախոտ գողանալու մասին:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1966 թ. ծնված Արթուր Խ.-ն, որը ձերբակալված է:
Գողոնը մասամբ առգրավված է:

 

Կատարվում է քննություն: