Հայաստանում որդեգրման ենթակա տղա երեխաների թիվը նախորդ տարի 3-ով գերազանցել է աղջիկների թվին: Օտարերկրյա որդեգրողների թիվն անցյալ տարի 1.6 անգամ գերազանցել է տեղացիներին: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թվականին Հայաստանում կենտրոնական հաշվառման վերցված որդեգրման ենթական երեխաները 103-ն են, որից 50-ը՝ աղջիկ:

 

Որդեգրման ենթակա երեխաների մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն 1-6 տարեկանները (30 հոգի), այնուհետ՝ 10-15 տարեկանները (22 երեխա): Մեր երկրում որդեգրման ենթակա երեխաների ընդանուր թվի մոտ 36 տոկոսը կամ 37 երեխա մնացել է առանց ծնողական խնամքի, 33-ն ունի երկու ծնող և 29-ը միայնակ մոր զավակ է: Որդեգրման ենթակա երեխաների ամենամեծ թիվը բաժին է ընկել Երևանին (57 երեխա), ինչպես նաև Լոռու (17) և Շիրակի (7) մարզերին: Հարկ է նշել, որ նախորդ տարի Հայաստանում կենտրոնական հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թիվը կազմել է 241, որից 230 հոգին՝ 30-65 տարիքային խմբում են: Որդեգրողի թեկնածուներից 141-ը արտերկրում բնակվող օտարերկրացիներ են:

 

Միաժամանակ, անցյալ տարի Հայաստանում որդեգրվել է 55 երեխա, որից 34-ը կամ ընդհանուր թվի շուրջ 62 տոկոսը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից' բոլորն էլ ընտանեկան զույգեր: