Թուրքիայի Ազգային շարժում կուսակցության (ԱՇԿ) փոխնախագահ, պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն թուրքական խորհրդարանում հայտարարել է, որ Հրանտ Դինքի սպանության ուղղորդող Էրհան Թունջելը ծագումով հայ է: Յուսուֆ Հալաչօղլուն, ով հայտնի է իր զավեշտալի հակահայկական հայտարարություններով, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահն է:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Բուգյուն» թերթը, Հալաչօղլուն ներկայում կալանավորված Դինքի սպանության ուղղորդիչ Թունջելի հայկական արմատներ ունենալը «հիմնավորել է» այն բանով, որ նա Էլազըղի' նախկինում հայաբնակ (Խարբերդ) Թենթե գյուղից է: Թուրք պատմաբանը Դինքի սպանության մեջ մեղադրվող անձին հայկական ծագում է վերագրել' փորձելով պնդել, թե Թուրքիայում հայի աղմուկ հանած սպանության մեջ իբր դերակատարություն է ունեցել հայը: «Բոլորը պետք է հիշվի առնեն, որ հայի սպանության գործում իրականում հայ է ներգրավված: Ասյ հանգամանքը պետք է լուրջ քննության առնել: Այսինքն, պետք է լավ գնահատել, թե ովքե՞ր են Սամասթին ուղղորդել սպանությունը, ովքե՞ր են կանգնել այդ գործի հետեւում», -ասել է նա:

 

Յուսուֆ Հալաչօղլուն հայտնի է նաեւ Հայոց ցեղասպանության իրողությունը «ժխտելու» իր զավեշտալի հայտարարություններով:

 

Ստամբուլում 2012-ի դեկտեմբերին տարեց հայ կանանց սպանություններն ու խոշտանգումները եւս Թուրքիայում փորձում են վերագրել հայի: Թուրքական արդարադատության մարմինները ներկայում փորձում են դատել հոգեկան խանգարումներ ունեցող Մուրադ Նազարյանին, ով ձերբակալության օրվանից հերքել է այդ հանցագործություններին իր մասնակցությունը: