Ոսկին մարտի 3-ին թանկանում Է Ուկրանիայի շուրջը քաղաքական լարվածության սաստկացման պատճառով առավել հուսալի ակտիվների աճող պահանջարկի համեմատ:

 

Լոնդոնի սակարանում առավոտյան ֆիքսինգի արդյունքներով ոսկու արժեքը 1,5 տոկոսով աճել Է ուրբաթ օրվա փակման մակարդակի նկատմամբ եւ հասել 1344,25 դոլարի ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց:

 

ՆյուՅորքի Comex սակարանում ոսկու ապրիլյան ապառնագիրը թանկացել Է 1,7 տոկոսով՝ մինչեւ 1344 դոլար մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: