Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին այցելել է Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն եւ ծանոթացել հաստատության գործունեությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ հիվանդանոցի աշխատանքը նոր, ժամանակակից պայմաններին համապատասխանող մասնաշենքուÕ ´ պետք է իր դրական ներդրումն ունենա բուժսպասարկման որակի բարձրացման վրա՝ հավելելով, որ առողջապահության ոլորտն ու այստեղ առկա խնդիրներն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում: