«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում «Արցախբանկի»' Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց:

 

Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:

 

Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։

 

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ իրենք եկել են «Արցախբանկ»' ակնկալելով բանկի պատասխանը, քանի որ այստեղից խոստացել էին, որ նրանց խնդրանք-պահանջին կարձագանքեն մարտի սկզբին: Ու քանի որ մարտի սկիզբն է, իրենք ակնկալում են բանկի պատասխանը:

 

2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։