Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 23/Ա հասցեի մոտ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 3-ին' ժամը 04.30-ին, վրաերթի է ենթարկել 80-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: