168.am-ը Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է իր կուսակից Էդուարդ Շարմազանովը վիրավորում առաջին նախագահին, անհարգալից մոտենում ՀՀ նախագահի ինստիտուտին, Գ. Սահակյանը պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ կարելի է պրովոկացիոն հարց տալ: Խնդիրը հարգել չհարգելու մեջ չէ: Խնդիրն այլ է, որ քաղաքական արձանագրում ես անում, այլ է…»:

 

Դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ դա քաղաքական արձանագրում չէ, Սահակյանն այսպես արձագանքեց. «Չէ, դա վիրավորանք չէ, արձանագրում է, որովհետև եթե Գագիկ Ծառուկյանը խնդիրներ ունենա, կարող է արտահայտել, ի՞նչ պարտադիր է, որ մի այլ քաղաքական ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեղը ներկայանալի դառնա: Շարմազանովը մի քիչ կոշտ է ասել, բայց դիպուկ է ասել»:

 

Մանրամասները' սկզբնաղբյուրում։