Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Կիրյակովն' անդրադառնալով Ռուսաստան-Հայաստան հանդիպմանը, նշել է, որ Հայաստանի ազգային ընտրանին կփորձի ցույց տալ, թե ինչի է ընդունակ.

«Առաջին խաղի համար Հայաստանն արժանի մրցակից է: Առջևում Աշխարհի առաջնությունն է, իսկ նախկին խորհրդային հարապետության հետ խաղը մեծ խթան է: Նրանք հավանաբար կփորձեն ցուցադրել, թե ինչի են ընդունակ: Այս խաղը հայ երիտասարդ ֆուտբոլիստների համար ակումբների ղեկավարներին սեփական խաղը ցուցադրելու հնարավորություն է: Հայերը կփորձեն այս խաղում փչացնել մեր կյանքը: Մխիթարյանն արագ և տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է: Նրանից պետք է զգուշանալ: Նա տաղանդավոր, փորձառու և հետաքրքիր խաղացող է, նրան պետք է ուշադրություն դարձնել: Մխիթարյանին մեծ աստղ չէի համարի, սակայն նա եվրոպական մակարդակի լավ խաղացող է»,-Կիրյակովի խոսքը մեջբերում է championat.com-ը: