Գերմանիայի փոխկանցլեր, Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը երկօրյա այցով ուղեւորվում Է Մոսկվա: Դա կլինի քաղաքական գործչի առաջին ուղեւորությունը Ռուսաստանի մայրաքաղաք այն բանից հետո, երբ Ուկրաինայում շարունակվող ճգնաժամը սրել Է ՌԴ-ի եւ Եվրամիության հարաբերությունները, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Գաբրիելի ներկայացուցիչը, որը նաեւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նախագահն Է, կուսակցություն, որը Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) հետ մտնում Է Գերմանիայում կառավարող «մեծ կոլալիցիայի» մեջ, մարտի 5-ի երեկոյան Բեռլինում հայտարարել Է, որ այցի վերջնական ծրագիրն առայժմ հաստատված չԷ: Նրա խոսքով՝ դա կապված Է այն բանի հետ, որ Ռուսաստան փոխկանցլերի վաղուց պլանավորված ուղեւորությունը «միջազգային ճգնաժամի լույսով նոր համատեքստ Է ստացել»:

 

Ուստի օրակարգը սերտորեն համակարգվում Է Գաբրիելի, Գերմանիայի կանցլեր, ՔԴՄ-ի նախագահ Անգելա Մերկելի եւ արտաքին գործերի նախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի միջեւ:

 

Այցի ավարտից հետո Գաբրիելը վերադարձի ճանապարհին կանգ կառնի Կիեւում, որտեղ մարտի 7-ին կհանդիպի Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների հետ:

 

Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը նախօրյակին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկել հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը եւ դրա նորմալացմանը միջազգային աջակցման հնարավոր տարբերակները: Հեռախոսազրույցը կայացել Է գերմանական կողմի նախաձեռնությամբ:

 

«Պուտինը եւ Մերկելը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի սուր ճգնաժամի մի շարք ասպեկտների շուրջը եւ քննարկել են այդ երկրի հասարակական-քաղաքական իրադրության նորմալացմանը միջազգային աջակցման հնարավոր տարբերակները»,- ասված Է Կրեմլի մամուլի տեղակագրում: