ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ' մարտի 6-ին կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան' հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։

 

Ավելի քան մեկ ամիս առաջ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ուներ հոգեկան խնդիրներ, անուշադրության պատճառով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը ու հայտնվել ադրբեջանական կողմում, ուր նրան որակել էին որպես դիվերսանտ կամ նրանց ուղեկցող անձ: Այդ մոտեցումը քննադատության էր արժանացել հենց ադրբեջանցիների կողմից: 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում' խախտելով գերիների մասին Ժնևյան կոնվենցիան: Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է:

 

Մարտի 4-ին Մամիկոն Խոջոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքովերադարձվել է Հայաստան: Նրան անմիջապես տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, ուրնրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր: Պարզվել է, որ նա ունի նաևհրազենային վնասվածք: Նրան մարտի 6-ին օրվա երկրորդ կեսին կտեղափոխեն Երևան' վիրահատության համար: