Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ Ալեքսանդր Մոստովոյը:

«Ինքս ինձ հարց տվեցի' արդյո՞ք մեր հավաքականն այդքան ուժեղ խաղաց, թե՞ հայերն էին թուլ: Միանշանակ պատասխանել այդ հարցին չեմ կարող: Չնայած' իրականում կցանկանայի, որ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները լավ խաղային: Կասեմ այսպես' մեր խաղը կգնահատեմ «4+»' 5-ի չէր, քանի որ խփեցինք երկու գոլ: Չեմ ասի, որ մեծ քանակությամբ գոլային պահեր ունեինք, բայց 3-4 գոլ խփել կարող էինք: Առաջին խաղակեսում մենք ավելի արագ և վստահ էինք գործում, իսկ երկրորդ խաղակեսում հավասար խաղ էր ընթանում: Հայերը սկսեցին գնդակ պահել»,-Ալեքսանդր Մոստովոյի խոսքը մեջբերում է itar-tass.com-ը: