Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ծանր վիճակով հոսպիտալացվել է Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկում: Այս մասին հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով «МК» ռուսական թերթին:

Ըստ աղբյուրի՝ Յանուկովիչը հոսպիտալացվել է սրտի կաթվածի կասկածանքով:

«Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր, սակայն տեղեկությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել»,-հայտնում է թերթը:

Վերջին անգամ Յանուկովիչը հանրությանը երևացել է փետրվարի 28-ին՝ Դոնի Ռոստովում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ: