Ադրբեջանական զինվորական մեքենան Նախիջևանի զորամասերից մեկի տարածքում պայթել է ականի վրա: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

Պայթյունի արդյունքում մեքենան դուրս է եկել շարքից: Վարորդը' ժամկետային զինծառայող Նովրուզ Զեյնալովը, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:

 

2014թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 12 զինծառայող, որոնցից 9-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 4-ն ինքնասպանություն են գործել, 17 զինծառայող' վիրավորվել: