Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիան վերահսկելի է համարում: Սկզբում ակցիայի մասնակիցները չէին ենթարկվում ոստիկանության օրինական պահանջներին, սակայն երթը դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին վերահսկելի է: «Յուրաքանչյուր անձ, ով կխախտի կարգը, կենթարկվի պատասխանատվության»,-ասաց Օսիպյանը: Նա չկարողացավ նշել ակցիայի մասնակիցների հստակ թիվը:

 

ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող մի քանի տասնյակ երիտասարդներ մարտի 7-ին փորձել են խոչընդոտել երթեւեկությունը, փակել են Նալբանդյան փողոցը: Նրանք չեն ենթարկվել ոստիկանների' փողոցի բնականոն երթեւեկությունը չխախտելու պահանջը, ինչից հետո տեղի է ունեցել հրմշտոց: Ոստիկանները շղթա են կազմել' նրանց հետ քաշելով բանուկ հատվածից, որպեսզի կանխեն խցանումները երթեւեկության թեժ ժամին: Նախքան ոստիկանական շղթան կազմելը շենքից դուրս են եկել նախարարության աշխատակազմի ղեկավարն ու ներկայացուցիչները եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ առաջարկել մի քանի հոգանոց խումբ կազմել եւ գնալ նախարարություն եւ ներկայացնել նրանց պահանջը' հանդիպում նախարար Դավիթ Սարգսյանի հետ: Ակցիայի շարժվում են ոստիկանական բաժանմունք, որտեղ բերման են ենթարկվել նրանց մի քանի ընկերներ: