Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան հավանություն Է տվել Մաքսային միության անդամ պետությունների միջեւ ծառայական եւ քաղաքացիական զենքի տեղափոխման համաձայնագրի նախագծին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ասված Է ԵՏՀ-ի հաղորդագրության մեջ:

 

Նախագիծը նախատեսում Է, որ ստորագրումից հետո Մաքսային միության երկրները կսահմանեն զենքի տեղափոխման միասնական փաստաթուղթ, միասնական եվրասիական որսորդական տոմս, որով քաղաքացիները կարող են միության տարածքում որսի գնալ միասնական հիմունքներով՝ առանց լրացուցիչ թույլտվությունների:

 

«Այս մասին վաղուց Էին խնդրում որսորդները, կլինի ինչպես Եվրոպայում»,- ասել Է ԵՏՀ-ի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը, որի խոսքը բերված Է հաղորդագրության մեջ: