Գեղարքունիքի մարզի հինգ տարածաշրջաններում այս տարվա փետրվարին գրանցվել է 145 ծնունդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 136-ի դիմաց:

 

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահական բաժնի` փետրվարին Գավառի բժշկական կենտրոնում գրանցվել է 30, Սևանի հիվանդանոցում` 17, Մարտունու ծննդատանը` 63, Վարդենիսի հիվանդանոցում` 24 և Ճամբարակի առողջապահական կենտրոնում` 11 ծնունդ: 145 ծնունդից 16-ն ընդունվել է կեսարյան հատումով, որից 5-ը` Գավառում, 9-ը` Մարտունիում, մեկական` Սևանում ու Ճամբարակում:

 

Նախորդ տարվա համեմատ ծնունդների թիվը չորսականով աճել է Գավառում ու Ճամբարակում, 13-ով` Մարտունիում, 2-ով Վարդենիսում, իսկ Սևանում դրանց թիվը նվազել է 14-ով: