Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը մարտի 7-ին դուրս կգրվի Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ կենտրոնից, դերասանի առողջական վիճակը լավ է, և որևէ հետվիրահատական խնդիր չի առաջացել:

 

Նա փետրվարի 24-ին ենթարկվել էր կոնքազդրային վիրահատության:

 

Մանուկյանը տեղափոխվել էր հիվանդանոց փետրվարի 17-ին' հոդացավերի պատճառով: