Մարտի 7-ի ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է անձրև: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Մեղրիի լեռնանցքում մառախուղ է և տեղում է թույլ ձյուն:

 

Նախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: