Երկու արկղ գարեջուրը կփոխանցեն Վաշինգտոնում Կանադայի դեսպանատանը, որն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պարտվել էր Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Բարաք Օբաման և Կանադայի վարչապետը մեկ արկղ գարեջրի վրա գրազ էին եկել, թե ով կհաղթի Սոչիի Օլիմպիադայի կանանց և տղամարդկանց մրցույթի ընթացքում:

 

«Երկուշաբթի Սպիտակ տնից սպասեք երկու արկղ թարմ գարեջուր Հարփերի համար։ ԱՄՆ նախագահի անունից Կանադային շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։ Սպասեք ռևանշի»,- նշվում է Կանադայի իշխանություններին ուղղված հաղորդագրությունում: