Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում դադարեցվել է ուկրաինական բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Նույն հաճախականությամբ հեռարձակվում են ռուսական ալիքները: Ղրիմի բնակիչներն այժմ կկարողանան դիտել Առաջին ալիքը, России 24, НТВ, ТНТ, СТС և России 1 հեռուստաալիքները, իսկ տեղական ալիքներից հեռարձակումը կշարունակի ГТРК Крым հեռուստաալիքը:

 

Հեռարձակվող ալիքների փոփոխության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ Ղրիմի Ինքնավար Հանրապետության իշխանությունները դեռ չեն արել:

 

Ավելի վաղ մայրաքաղաք Ղրիմում անցկացվել էր համերգ-միջացառում ի աջակցություն մարտի 16 -ի հանրաքվեի: Ռուսաստանի տարբեր քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ նույնպես դուրս են եկել ցույցերի ի պաշտպանություն ղրիմցիների: