Այսօր տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի առաջին մամուլի ասուլիսը'այդ պաշտոնում:

 

Վերջերս կայացած Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղը, որտեղ Հայաստանը 2:0 հաշվով պարտություն կրեց, վերջին հանդիպումն էր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ:

 

Խաղին ներկա է եղել նաև, նորանշանակ մարզիչ Շալանդը, ով այսօր հայտարարեց, որ այդ խաղում վազել մեր թիմի տղաները վազել են 116 կմ, իսկ ռուսները 122կմ:

 

«Սա ցուցանիշ է, որ 6 կմ քիչ վազելով մենք չէինք կարող հասնել ռուսներին: Հայաստանի հավաքականն այս խաղին պատրաստ չէր»,- ասաց Շալանդը:

 

Վերջինիս խոսքերով Հայաստանի ազգային հավաքականն այսօր դեռ պառրաստ չէ աշխարհի առաջնության որակավարման փուլից դուրս գալուն, սակայն վաղը կարող է: Անդրադառնալով հավաքականի պաշտպանության թույլ խաղին Շալանդն ասաց, որ ունենք այն, ինչ ունենք:

 

«Ունենք ուժեղ հարձակվողներ և եթե չգտնենք արտերկրում խաղացող ուժեղ ֆուտբոլիստների, պետք է աշխատենք տեղացի ֆուտբոլիստների հետ: Պետք է աշխատենք որպես թիմ: Իմ առաջնային նպատակը Հայաստանը խմբից դուրս բերելն է, դա իմ ցանկությունն է, իմ երազանքը»,- ասաց նա:

 

Վերջինս նշեց, որ հաջորդ ամիս կնոջ հետ կտեղափոխվի Հայաստան: