Թուրքական մամուլն ակտիվորեն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուի' մարտին 6-ին Հռումում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ թուրք նախարարը շեշտել էր, որ «Թուրքիան կարեւորում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»:

 

Թուրքական իշխանամետ «Աքշամ» թերթը մեջբերել է Դավութօղլուի այն արտահայտությունը, որ «Ուկրաինայի ժողովուրդը խոսքի իրավունք ունի Ղրիմի հարցում»: Թերթը գրել է, որ Դավութօղլուն Լավրովին հարցրել է, թե «ինչու Ռուսաստանն Ուկրաինայի հարցում չի վարվում այնպես, ինչպես Սիրիայի հարցում» եւ մեջբերել Լավրովի պատասխանը, որտեղ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, որ «Ղրիմի ապագան որոշելու է Ղրիմում բնակվող ժողովուրդը, իսկ Ռուսաստանի միջամտության մասին խոսք չի կար ող լինել»: