Պերուի մայրաքաղաք Լիմայի փողոցներով հարյուրավոր մերկ հեծանվորդներ են անցել` կոչ անելով իշխանություններին բարձրացնել ճանապարհների անվտանգության մակարդակը։ 

 

«Անփորձ վարորդը կարող է ամեն վայրկյան սպանել մեզ: Մենք մերկ ենք դուրս եկել փողոց, որպեսզի ցույց տանք, թե որքան խոցելի է մարդու մարմինը»,-հեծանվորդներից մեկի խոսքերն է մեջբերում տեղական լրատվամիջոցներից մեկը:

 

Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ անզգույշ վարորդների մեղավորության զոհ են դառնում հազարավոր հեծանվորդներ։