Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 12-ին նշանակված է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ անցյալ տարի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով հարուցված քրեական գործով դատական նիստը Դատական առաջին նիստը հնարավոր է չկայանա: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է դատարանին ներկայացնել դա տը մինեւ մարտի 25-ը հետաձգելու միջնորդություն: Չի բացառվում, որ Պետրոսյանի պաշտպանությունը դատարանում ստանձնի եւս մեկ փաստաբան: Դատական նիստը նշանակված է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Աբովյան):

 

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության' Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պ/հ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն' ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ' 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Ուազ 21214» մակնիշի, 870 ՕԼ 64 պ/հ ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս' որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս' առողջության տևական քայքայումով:

 

Գործի իրեղեն ապացույցներն են երկու ցայտապաշտպանիչները, հողը, պլաստմասե դետալների բեկորները, սպիտակ ներկանյութը ,«ՎԱԶ-21214» մակնիշի 870 OL 64 պ/հ ավտոմեքենայի հայելիները, բջջային հեռախոսը ' փաթեթավորված և կնիքված ութ փաթեթներում: