ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոտ ժամանակում հանդիպման հույս է հայտնել:

 

«Մենք հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս: Միայն նրանք կարող են լուծել խաղաղությանը վերաբերող բարդագույն հարցերը», -հայտարարել է համանախագահը:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի նախկին հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 19-ին Վիենայում:

 

Համանախագահները մարտի 10-ին Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ, մարտի 11-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հետ:

 

Համանախագահ Ուորլիքը եւս մեկ գրառում է կատարել' նշելով. «Մտահոգություններ եմ լսել, որ մինչ ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի վրա, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը կարող է սրվել: Ինչ եք կարծում' մենք իրո՞ք անհանգստանալու տեղ ունենք»: