Հայաստանցի ձյուդոիստ, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը նվաճել Է բրոնզե մեդալ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Դավթյանը կիսաեզրափակչում զիջել Է Բելառուսի մարզիկին եւ զրկվել հաղթանակի համար մրցելու հնարավորությունից, բայց 3-րդ տեղի համար մրցամարտում նա կարողացել Է առավելության հասնել բուլղարացի Յանիսլավ Գերչիեւի նկատմամբ եւ արժանանալ բրոնզե պարգեւի:

Այս մրցաշարը հավաքել Էր 40 երկրների 255 մարզիկների: Ի դեպ, ձյուդոյում օլիմպիական վարկանիշը որոշվում Է ոչ թե մեկ առանձին, այլ մի շարք մրցումների ընդհանուր արդյունքով:

29-ամյա Դավթյանը հայկական ձյուդոյի առաջատար մարզիկն Է, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր: Մասնակցելուվ այս մրցաշաին' նա սկսեց պայքարել 2016 թվականին Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրի համար: