Մարտի 13-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերկսվելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ ընդհատված դատավարությունը: Հիշեցնենք՝ նախարարի որդին մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2013 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում, Իրանի Իսլամական Հանրապետությունում գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի' ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:31-ի դրությամբ, մաքսանենգ ճանապարհով, մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն: Մինչ դատարանն իր որոշումը կկայացանի այս հարցի վերաբերյալ, «Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Դավիթ Վարդանյանի ամերիկյան բավական ուշագրավ քրեական անցյալից: Հայտնի է, որ աշխարհահռչակ ծանրամարտիկի որդին ԱՄՆ-ից արտաքսվել է հատկապես այս փաստերի ի հայտ գալու հետևանքով: Դրանցից առաջինը ԱՄՆ քաղաքացու կեղծ անձնագիր ունենալն է: Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Դավիթ Վարդանյանը դեռևս Գյումրիում, թերևս հոր ունեցած կապերի շնորհիվ կեղծել է ծննդյան տարեթիվը' 1984-ից դարձնելով 1986: Դրա շնորհիվ նա կարողացել է բավարարել ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսված' ծնողների միջոցով այդ երկրի քաղաքացիություն ստանալու տարիքային շեմը: Իսկ 2000թ., երբ լրացել է Դավիթ Վարդանյանի 16 տարին, նա Գյումրի քաղաքի անձնագրային բաժնի կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել:

 

Մանրամասն' pastinfo.am-ում: