Հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում մարտի 10-ին' ժամը 12.20-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Ջրաշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխել տնային պայմաններում ծննդաբերած' 1974թ. ծնված Անուշ Գ.-ին, նորածնի հետ միասին:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 9-ին' ժամը 02.00-ի սահմաններում, Անուշ Գ.- ն եղբոր' 1979թ. ծնված Նվեր Մ.-ի տանը, տնային պայմաններում ծննդաբերելուց անմիջապես հետո, ապօրինաբար իր նորածին արական սեռի երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ, նրան թողել է տան զուգարանակոնքի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, եղբոր կնոջ' 1984թ. ծնված Արմինե Ա.-ի միջամտությամբ, սպանությունն ավարտին չի հասցվել:

 

Անուշ Գ.-ն նորածնի հետ տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, նորածնի կյանքին վտանգ չի սպառնում:

 

Ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: