«Շարմազանովի կողմից չափազանց բարձր ինքնագնահատական է, որ ինքը խոսում է ամերիկյան մոդելի մասին, որովհետև Հայաստանում Հանրապետական կուսակցությունը, ոչ թե նմանեցվում է ամերիկյան հանրապետական կուսակցությանը, այլ նմանեցվում է սովետական կապեէսէսին կամ Արևելյան Եվրոպայի այլ կոմունիստական կուսակցություններին, որոնք խախտելով Սահմանադրությունը և օրենքները, հաստատել են քաղաքական մենաշնորհ: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն' անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տեսակետին:

 

«Մեզ համար կիրառելի է մեր երկրում ոչ թե ամերիկյան մոդելը, այլ Արևելյան Եվրոպայի կոմունիզմի չարիքից և դիկտատուրայից ազատման հետ կապված թավշյա հեղափոխությունների մոդելները»,-ասաց Զուրաբյանը: