ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները մարտի 13-ի ժամը 09.00-ի դրությամբ անցանելի են:

 

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի Զանգեր կոչվող հատվածում և Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց, ինչի հետևանքով տվյալ հատվածները դարձել են դժվարանցանելի:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: