Գերագույն ռադան ընդունել է «Ուկրաինայի ազգային գվարդիայի մասին» օրենքը: Համապատասխան փաստաթղթի օգտին քվեարկել Է 262 ժողովրդական պատգամավոր, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը:

 

Ըստ օրենքի՝ խորհրդարանն առաջարկում Է ներքին գործերի նախարարության ներքին զորքերը վերակազմել Ուկրաինայի ազգային գվարդիայի՝ զինվորական կազմավորում իրավապահ գործառույթներով, որը կմտնի համակարգի մեջ:

 

Պլանավորվում Է, որ փոխգործակցելով իրավապահ մարմինների հետ՝ այն կապահովի պետական անվտանգությունը եւ կպաշտպանի պետական սահմանը, ինչպես նաեւ կկանխի ահաբեկչական գործունեությունը եւ ապօրինի ռազմականացված կամ զինված կազմավորումների, ահաբեկչական կազմակերպությունների, կազմակերպված խմբերի եւ հանցավոր կազմակերպությունների գործունեությունը:

 

«Ստորաբաժանման թվաքանակը մինչեւ 60 հազար Է, իսկ ավելացման անհրաժեշտության դեպքում համապատասխան որոշումները պետք Է ընդունի խորհրդարանը»,- ասել Է խորհրդարանի խոսնակ, նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: