«Բոլորդ էլ գիտեք, հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը մեր առաջնորդն է, մեր կուսակցության առաջնորդը և, բնականաբար, համամասնականով ընտրված ցանկացած պատգամավոր պետք է առաջնորդվի տվյալ կուսակցության որոշումների շրջանակներում»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն' անդրադառնալով այն հարցին, թե ինչով է պայմանավորված որոշ հարցերի շուրջ նրա և խմբակցության ակտիվությունը և արդյո՞ք դա կոնկրետ Գագիկ Ծառուկյանի հրահանգով չի արվում:

 

Արագած Ախոյանի խոսքով՝ ցանկացած հարց իրենց մոտ քննարկվում է խմբակցության նիստերի ժամանակ: «Բնականաբար, մեծասնության կողմից ընդունվող բոլորը որոշումները մեզ համար օրենք են: Դուք մի կարծեք, որ մենք պարոն Ծառուկյանի միանձնյա որոշումով ենք առաջնորդվում: Մենք մեր որոշումները կայացնում ենք կոլեգիալ խորհրդակցության արդյունքում»,-ասաց Ախոյանը: