Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում իր թիմի' «Տոսնոյից» կրած պարտությունը:

«Մի խոսքով՝ խայտառակություն: Չի կարելի պարտվել երկրորդ լիգային: «Սպարտակը» պարտավոր էր հաղթել երկրորդ լիգայի թիմին: Ինչո՞ւ ենք վատ խաղարկում տուգանայինները, հարցրեք ֆուտբոլիստներին»,-Կարպինի խոսքը մեջբերում է championat.com-ը: